|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ակնարկել է, թե կցանկանար իր քաղաքական կարիերան շարունակել նաեւ 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, Հանովերում տեղի ունեցած «Պետերբուրգյան երկխոսություն» ֆորումի ժամանակ Մեդվեդեւն ասել է. «Մենք զրուցել ենք Անգելայի (Մերկել) հետ, որ մի օր մենք միասին ղեկավարելու ենք այս ֆորումը: Եվ մենք պայմանավորվեցինք, որ դա այդքան էլ շուտ չի լինելու»:
Արտասահմանցի լրագրողների մեկնաբանությամբ, այս արտահայտությունն այն ենթատեքստն ունի, թե Մեդվեդեւը կշարունակի Ռուսաստանի նախագահ լինել ընտրություններից հետո էլ: