|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՄԱԿ-ի` կանանց դեմ բռնությունների վերաբերյալ զեկույցի համաձայն` Թուրքիան առաջին հորիզոնականում է: Այդ երկրում ֆիզիկական բռնությունների է ենթարկվում կանանց 39 տոկոսը, ԱՄՆ-ում` 20 տոկոսը, եվրոպական 20 երկրներում այդ թիվը հասնում է 35 տոկոսի: Թուրքիայում կանանց 15 տոկոսը ենթարկվում է նաեւ սեռական ոտնձգությունների. տեղեկացնում է թուրքական «Զամանը»:
Հարցումներ են կատարվել աշխարհի շուրջ 17 երկրներում, որոնց համաձայն` մարդկանց 25 տոկոսը արդարացված է համարում տղամարդու կողմից կնոջը հարվածելու դեպքերը. այսպես` Թուրքիայի բնակչության 22 տոկոսը, ԱՄՆ-ում` 16 տոկոսը, Եվրոպայում` 18 տոկոսը:
«Կարեւորն այն չէ, որ Թուրքիան կանանց դեմ իրագործվող բռնությունների հարցում գտնվում է առաջատար դիքերում, կարևորն այն է, որ Թուրքիան ոչ մի բան չի անում` կանանաց իրավունքները պաշտպանելու համար»,- ասել է Թուրքիայի կանանց իրավունքների պաշտպան Պինար Իլկարաչան: