|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 8-ին` ժամը 01.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դալար գյուղում ամուսինը ծեծել է կնոջը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 01.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ, 1961 թ. ծնված Հակոբ Մ.-ն ձեռքերով հարվածել է կնոջ` 1982 թ. ծնված Զենֆիրա Ա.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը` ժամը 01.30-ին, Զենֆիրա Ա.-ից ընդունվել է հաղորդում և տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: