|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօրվանից մինչեւ հուլիսի 29-ը Սեւանա լճում կիրականացվի ստորջրյա ավազանի երկրորդ ֆրանս-հայկական գիտահետազոտական առաքելությունը:
Ստորջրյա ուսումնասիրությունների նպատակն է ամրապնդել անցյալ տարի ձեռք բերված արդյունքները, ինչպես նաեւ շարունակել գիտնականների համար նմուշների (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմերի եւ լուսանկարների ձեռքբերման աշխատանքները, ֆաունայի հաշվառումը (ձկներ, խեցգետին) եւ ֆլորայի նկարագրությունը: Բացի այդ` հավաքվելու են տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումների կամ երկրաբանական ուսումնասիրությունների համար, բացահայտվելու են ստորջրյա աղբյուրները եւ հոսանքները: