|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկովյան հյուրանոցներում մեկ գիշեր անցկացնելու միջին գինը այս տարվա մայիսին եղել է 173 եվրո. սա ամենաթանկ գինն է` համեմատած Եվրոպայի մյուս մայրաքաղաքների հյուրանոցների գների հետ: Այդ մասին է վկայում Hotel.info կայքում տեղադրված տեղեկատվությունը:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, թեեւ Օսլոյի հյուրանոցների գները էժանացել են 25 տոկոսով, սակայն իրենց թանկությամբ շատ քիչ են զիջում Մոսկվայի հյուրանոցներին. դեռեւս նախորդ տարի դրանք ամենաթանկն էին աշխարհում:
Ամենաթանկ հնգյակում են Ստոկհոլմի (158 եվրո), Լոնդոնի (156 եվրո) եւ Կոպենհագենի (140 եվրո) հյուրանոցները:
Իսկ աշխարհի ամենաթանկ հյուրանոցները Նյու Յորքում են, մեկ գիշեր անցկացնելու միջին գինը 189 եվրո է: