|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի մասշտաբով` Չուկոտկայի Ինքնավար Մարզում կյանքն ամենաթանկն է, իսկ ամենաէժանը` Սարատովյան շրջանում է. գրում է BBC-ին` հղում անելով ՌԴ վիճակագրական պետական ծառայության հետազոտությանը:
Սրանից հետեւություն է արվում, որ Մոսկվայում կյանքն ընդամենը 1.3-ով է թանկ երկրի միջին ցուցանիշից: Իսկ Պետերբուրգում եւ Մոսկվայում գները գրեթե նույնն են:
Կյանքի արժեքի ցուցանիշը հաշվարկվել է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների գների հիման վրա: Հետազոտությունը կատարվել է առաջին անգամ` Ռուսաստանի տարբեր շրջաններում: Վիճակագրական ծառայությունը խոստանում է այն ամեն տարի անցկացնել
Փորձագետները համարում են, որ Ռուսաստանում կյանքի արժեքի ցուցանիշը, ընդհանուր առմամբ, արտացոլում է իրականությունը, թեեւ մի շարք կարեւոր հանգամանքներ հաշվի չեն առնվել: