|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախում աշնանը մեկնարկելու է նոր՝ «Ուսումնական ռազմավարություն» ծրագիրը, որի մանրամասները երեկ քննարկվել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանին, համալսարանի հիմնադիրներից` Արմեն Տեր-Կյուրեղյանին, ՆՈՒՌ (նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի համակարգող Սեբաստիան Արիես Դյուվալին եւ ՀԲԸՄ Հայաստանի ու Արցախի գրասենյակների համակարգողներին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀԲԸՄ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի համակարգչայնացման մասը։ Ըստ նշված ծրագրի՝ համակարգիչ կստանան Արցախի տարրական դասարանի աշակերտները։ Համակարգիչն արդեն հայերենացվել է. տեղեկացրել են ծրագրի կազմակերպիչները։
Քննարկվել են նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի` Արցախում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերը։