|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Տաջիկստանի ձուկ» ձեռնարկության գլխավոր տնօրեն Ահմաջոն Գաֆուրովը հայտնել է, որ Սեւանի հայտնի իշխանը ներկայումս պահպանված է միայն Տաջիկստանի Բադախշանի ինքնավար շրջանի ջրամբարներում։
«Այդ ձկնատեսակն այժմ գոյություն չունի ո՛չ Հայաստանում, ո՛չ Իսիկ Կուլ լճում (Ղրղզստան), ուր այն աճեցվում էր։ Հայկական կողմը շահագրգռված է իշխանի ներկրմամբ եւ աճեցմամբ։ Մեր ջրամբարներում տարեկան աճեցվում է ավելի քան 50.000 տոննա իշխան»,- ասել է ձեռնարկության գլխավոր տնօրենը` հավելելով, որ թուրքական եւ չինական ընկերությունները եւս շահագրգռված են իշխանիօ բուծմամբ եւ մտադիր են Բադախշանի ինքնավար շրջանում ստեղծել համատեղ ձեռնարկություն. տեղեկացնում է Regnum-ը: