|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունիսի 28-ի գիշերը` ժամը 4-ին, Խարբերդի 10-րդ փողոցի բնակիչ 14-ամյա Նարինե Մելքոնյանը կարիճի խայթոցից տեղափոխվել է Մասիսի տարածքային հիվանդանոց: Ընտանիքի անդամները մինչ այդ զանգահարել են 1-03 շտապօգնության ծառայություն, սակայն հեռախոսավարուհին պատասխանել է. «Մենք սպասակում ենք միայն Երեւանի տարածքում»:
Աղջկա մայրը խնդրել է տեղեկացնել, թե ինչպե՞ս կապ հաստատեն Մասիսի շտապօգնության ծառայության հետ, սակայն պատասխանը եղել է կարճ: «Ձեզ ոչնչով չեմ կարող օգնել»,- ասել է հեռախոսավարուհին և կախել լսափողը:
Օգնության հասած հարեւանն է զանգահարել 1-03 և ստացել է նույն պատասխանը: Վերջինիս առաջարկով երեխային տարել են մոտակա մանկատուն` հերթապահ բժշկից առաջին բուժօգնություն ստանալու ակնկալիքով: Բժիշկը եւս հրաժարվել է հիվանդին օգնություն ցուցաբերել:
Երեխայի կյանքը հաջողվել է փրկել մեծ ջանքերի գնով, երբ արդեն թուլացած հիվանդին մի կերպ հասցրել են Մասիսի տարածքային հիվանդանոց: