|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Բրազիլիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» պաշտպան Մայկոնի գործակալ Անտոնիո Կալիենդոն հայտարարել է, որ ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հաստատ չի տեղափոխվի «Ռեալ»:
«Ուզում եմ վերջ դնել իրականությանը չհամապատասխանող այս լուրերին: Չնայած դեռ անցած տարվանից արքայականը հետաքրքրություն է ցուցաբերում իմ խնամակալի նկատմամբ` Մայկոնը չի ցանկանում լքել իտալական ակումբը: Նրան լիովին բավարարում է իր աշխատավարձը, և նրա ծառայություններով հետաքրքրված է ակումբի նախագահ Մասիմո Մորատին: Մի խոսքով` Մայկոնը ոչ մի տեղ չի գնում»,- Կալիենդոյի խոսքերն է մեջբերում Sportitalia-ն: