|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժառանգությունը» կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք մտահոգված են Հայաստանի ապագայով եւ տեսնում են այդ ապագան` որպես ժողովրդավար պետություն. պատասխանելով լրագրողների հարցին` «Ժառանգությունը» պատրաստվո՞ւմ է համագործակցել այլ ուժերի, մասնավորապես` ՀԱԿ-ի հետ, այսօր հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Մենք խնդիր չունենք որեւիցե քաղաքական կուսակցության հետ, որը դրա համար պայքարելու է: Մենք պատրաստ ենք նրա հետ անցնել այդ ճանապարհը»,- ասաց Զ. Փոստանջյանը:
«Անգամ ՀԱԿ-ի՞ հետ կմիավորվեք»,- հետաքրքրվեցին լրագրողները:
«Միավորումը տեխնիկական գործընթաց է: Թե այդ ճանապարհն անցնելը ոնց կլինի, այլ հարց է»,- ընդգծեց պատգամավորը: