|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մինչեւ հաջորդ տարվա վերջը ընդերքի օգտագործման ծրագրերն իրականություն կդառնան: Այս մասին օրերս հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ։
Պատասխանելով պատգամավորներից մեկի՝ հանրապետությունում երկրաբանական-հետախուզական աշխատանքների կազմակերպման ծրագրերի մասին հարցին` նա տեղեկացրել է, որ, Դրմբոնից բացի, արդեն ուսումնասիրվում է Ծաղկաշենի` պղինձ, ոսկի եւ մոլիբդեն պարունակող հանքավայրը:
«Մինչև տարեվերջ հավանական է, որ կառավարությունն ունենա ամփոփ տեղեկություններ եւ հետագա շահագործման վերաբերյալ կազմվի բիզնես-ծրագիր»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այնտեղ պաշարներն անհամեմատ ավելի մեծ են, քան Դրմբոնի ոսկու եւ պղնձի հանքերում։
Նրա խոսքերով՝ վերջերս աշխատանքներ են սկսվել նաեւ քարածխով հարուստ Մաղավուզի տարածքում։