|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ագանթանգեղոսի փողոցը Խանջյան փողոցի հետ կապող` ընդամենը երկու տարի առաջ շահագործման հանձնված ավտոմոբիլային ստորգետնյա անցումը վտանգավոր է դարձել. ամեն վայրկյան մեքենաների վրա կարող են ընկնել վերին հատվածից պոկված սալիկները:
Դեռեւս այս հունվարին մի անսթափ վարորդ իր մեքենայով հայտնվել էր անցումի վերին` հետիոտների համար նախատեսված հատվածում եւ վնասել կողապատը: Այն, իհարկե, վերանորոգվել էր, բայց, ինչպես միշտ, անորակ:
Այս օրերին քաղաքային իշխանությունները Երեւանը գեղեցկացնելու ու մաքրելու փորձեր են անում, սակայն կենտրոնական փողոցներն իրար կապող անցումն աչքաթող է արվել:
