կարևոր
3265 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-10 15:29
Քաղաքական

Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում՝ խնդրի միայն մի մասն է. Աբրահամյան

Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում՝ խնդրի միայն մի մասն է. Աբրահամյան

Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ սահմանագիծը Նախիջևանի կողմից հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկին բռնել են Սիսիանի համայնքի Աշոտավան գյուղում: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը. 

«Ավելի վաղ նրանց ֆիքսած են եղել համայնքի մեկ այլ գյուղում՝ Բնունիսում:

Հատկանշական է, որ ըստ առկա լուրերի, ադրբեջանցուն առաջինը ֆիքսել են են ոչ թե համապատասխան կառույցների ներկայացուցիչները, այլ տեղի բնակիչները:

Ուշագրավ է, որ տվյալ գյուղը՝ Աշոտավանը, ուղիղ գծով հեռու է Նախիջևանի հետ սահմանագծից 19-20 կմ, իսկ ճանապարհով բնականաբար ավելի շատ, Բնունիսը՝ մոտ 15-16 կմ:

Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում՝ խնդրի միայն մի մասն է, թե ինչպես դա չի ֆիքսվել երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու մյուս կառույցների կողմից 19-20 կմ խորք ներթափանցելու պայմաններում, դա էլ լրիվ այլ հարթության խնդիր է:

Միջադեպի ողջ մանրամասները դեռևս հայտնի չեն պետական կառույցներից տրվող սուղ տեղեկատվության պայմաններում և ամբողջական գնահատականների համար դեռևս որոշ էլեմենտներ բացակայում են:

Իսկ ներկայումս հիմնական տեղեկատվությունը ստացվում է տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներով, որոնք լրացուցիչ ֆիլտրացիայի ու ճշգրտման կարիք ունեն»: