|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Գոյություն ունի երեք սկզբունք, որոնց շուրջ ձեռք է բերվել հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Ղարաբաղի համաձայնությունը։ Սկզբունքներից առաջինը ուժի և սպառնալիքի չկիրառումն է, ինչի հետ մենք լիովին համաձայն ենք։ Երկրորդը՝ տարածքային ամբողջականության սկզբունքն է. այս հարցում մեր հստակ դիրքորոշումն ունենք։ Եվ երրորդը՝ ինքնորոշման իրավունքն է, որի հիման վրա կառուցվում է մեր արտաքին քաղաքականությունը»,- ասել է Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը՝ պատասխանելով ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների հարցերին։
«Այսպես կոչված` Մադրիդյան սկզբունքների հետ կապված ձևաչափն ու մոտեցումները սխալ են։ Մենք ունենք իրավունքներ, որոնք չի կարելի արհամարհել, քանի որ մենք դրանց դիմաց շատ մեծ գին ենք վճարել»,- ասել է նա:
Գեորգի Պետրոսյանը հրաժարվել է որևէ կանխատեսում անել Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ այսօր Կազանում կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ։