|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիան իր զորքերը դուրս է բերելու Աֆղանստանից գրաֆիկով, որը նման կլինի ամերիկյան զորքերի դուրսբերման ծրագրին. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Երկրի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել է, որ «2012 թվականի ամռանը Աֆղանստանից դուրս է բերվելու ամերիկյան զորքերի մոտ քառորդ մասը, նույնն անելու է նաեւ Ֆրանսիան»:
Ներկայուսմ Աֆղանստանում ծառայում են մոտ 4 հազար ֆրանսիացի զինվորականներ, այսինքն` խոսքը մոտ հազար զինվորի մասին է:
Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր 2012-ի ամռանը Աֆղանստանից 33 հազար զինծառայող դուրս բերելու ծրագրի մասին: