|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ստրասբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի օրերս արած հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ եւ այդ մասին իբր թե բանավոր համաձայնություն է եղել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, ինչը նաեւ հաստատվել է այլ երկրների արտգործնախարարների կողմից:
Նախարարը, մասնավորապես, նշել է. «Դա, իհարկե, պարզունակ աղավաղում է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել եւ ընթացել է այն փոխադարձ պայմանավորվածությամբ եւ հասկացությամբ, որ գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների եւ դա էր նաեւ պատճառը, որ արձանագրության մեջ որեւէ նախապայման չկա»: