|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Christie's աճուրդների տունը վաճառքի է հանել Պաբլո Պիկասոյի երեք նկար: Վաճառքի ընդհանուր գինը կազմել է 67.6 միլիոն դոլար:
«Քնած օրիորդը» կտավը, որում պատկերված է նկարչի սիրուհին՝ ֆրանսուհի Մարիա Թերեզա Վալտերը, վաճառվել է 21.7 միլիոն դոլարով: Այդ գումարը գերազանցել է սպասելիքները:
Պիկասոյի մեկ այլ աշխատանք՝ «Կապույտ զգեստով` նստած կինը», վաճառվել է 28.9 միլիոն ԱՄՆ դոլարով: Նկարում դարձյալ պատկերված է Պիկասոյի սիրուհին, այս անգամ` ֆրանսիացի նկարչուհի և լուսանկարիչ Դորա Մաարը:
Իսկ «Ֆրանսուազայի կուրծքը» կտավը վաճառվել է 17 միլիոն դոլարով: