|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաց պատրիարքի հայտարարությունը էթիկայի տեսանկյունից ճիշտ չէր. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իլյա Երկրորդի հայտարարությանը, թե մեր կաթողիկոսը «երիտասարդ է եւ ոչ փորձառու», ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` հավելելով, սակայն, որ «Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգում է Վրաց պատրիարքի տարիքը եւ փորձառությունը եւ նախընտրում է չմեկնաբանել այդ հայտարարությունը»:
Նշվեց նաեւ, որ կաթողիկոսի` Վրաստան կատարած այցի ընթացքում վրացական կողմը մի շարք խոչընդոտներ է ստեղծել: Չնայած կաթողիկոսը ցանկություն է հայտնել այցելել Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եւ Ախալցխայի Սուրբ Նշան հայկական եկեղեցիները` դա նրան չի հաջողվել:
Անդրադառնալով Հայաստանում վրաց համայնքին իրավաբանական անձի կարգավիճակ տալու` վրացական կողմի պահանջին` Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտարարեց, որ Մայր Աթոռը դրա հետ որեւէ առարկություն չունի, սակայն կարծում է, որ Հայաստանի օրենսդրությունը եւ իշխանությունները այդ հարցում որեւէ խոչընդոտ չեն ստեղծի:
«Վրացական կողմը Հայաստանում վանքեր հիմնելու պահանջ է դնում եւ փոխադարձության սկզբունքով զուգահեռներ է փորձում անցկացնել իրենց երկրի հայկական եկեղեցիների հետ` առաջնորդվելով շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ»,-ասաց նա:
Չնայած այս ամենին` հոգեւորականները հույս ունեն, որ Հայ եւ Վրաց եկեղեցիների հարաբերությունները կզարգանան` հենվելով քրիստոնեական հավատի եւ ողջամտության վրա։