|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն` մարզերի հղիների 1/3-ը նախընտրում են բուժօգնություն ստանալ Երեւանում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ 2013-ին մարզային հիվանդանոցներում ուսուցողական դասընթացներ են անցկացնելու, եւ հստակ սահմանվելու են այն դեպքերը, երբ հղին պետք է անպայման ծննդալուծվի Երեւանում, այսինքն` բարդ դեպքերի ժամանակ:
«Երբ մասնագետը 9 ամիս հետեւում է պտղի զարգացմանը, ճիշտ կլինի, որ հենց տվյալ բժշկի մոտ էլ ծննդալուծումն իրականացվի: Ժամանակին թույլ էինք տալիս, որ ով որտեղ ցանկանա, այնտեղ էլ ծննդաբերի, ինչի պատճառով էր մարզերից մեծ հոսք նկատվեց դեպի Երեւան»,- ասաց նախարարը` վստահեցնելով, որ 2013-ին հարցն այլ հարթության վրա է դրվելու. «Կսահմանենք այն դեպքերը, որոնց դեպքում հղին պետք է գա Երեւան, որպեսզի ծննդալուծումն ապահով իրականացվի: Իսկ մնացած բոլոր դեպքերում հղին պետք է իր բնակավայրում ծննդալուծվի»: