|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստ, որը վարել է ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նիստի օրակարգում եղել է ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը: Համալսարանի գիտական խորհրդի քարտուղարի զեկուցմամբ` ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում, որպես ռեկտորի թեկնածու, ինքնաառաջադրվել է Արամ Հրաչիկի Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է մայր բուհի զարգացման ծրագրի իր հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին:
Ներկայացված ծրագրի և ռեկտորի թեկնածության վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո, ընթացակարգի համաձայն ձևավորված հաշվիչ հանձնաժողովն այնուհետ ամփոփել է տեղի ունեցած քվեարկության արդյունքները:
Գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Արամ Սիմոնյանը, ում թեկնածությանը կողմ է քվեարկել 60, դեմ` խորհրդի 7 անդամ, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր: