|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ այսօրվանից երկրում նոր համաներում է լինելու. տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Համաներումը տարածվում է մինչեւ 2011 թվականի հունիսի 20-ը կատարված բոլոր հանցագործությունների վրա, այդ թվում` որոնք կատարվել են մայիսի 31-ից հայտարարված համաներումից հետո անցկացված ցույցերի ժամանակ:
Համաներվելու են նաեւ քաղաքական բանտարկյալները, ներառյալ` երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամները: Այս քայլով իշխանությունները փորձում են մեղմել երկրում ստեղծված լարվածությունը:
Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով` անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է 1,3 հազար մարդ, այդ թվում` 340 զինծառայող եւ ոստիկան: Երկրի հյուսիսային քաղաքները դատարկվել են, քանի որ, վախենալով բռնություններից, մարդիկ փախչում են հարեւան Թուրքիա: