|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող օրենսդրությունն ամենալիբերալներից է ամբողջ տարածաշրջանում. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Ըստ նրա` Հայաստանի կառավարությունը որոշել է չլիցենզավորել ավտոմոբիլային բեռնատար փոխադրումները:
«Օտարերկրյա փոխադրողների համար նույնպես նախատեսված են պարզեցված ընթացակարգեր. Հայաստան մուտք գործելու եւ տարանցման համար հատուկ թույլտվություններ չեն պահանջվում: Հայաստանի սահմանին օտարերկրյա քաղաքացիների համար գործում է մուտքի վիզաների տրամադրման պարզեցված համակարգ»,- ասաց նախարարը:
Իսկ Ավտոտրանսպորտի միջազգային միության գլխավոր քարտուղար Մարտին Մարմին հայտնեց, որ յուրաքանչյուր երկիր բաց է դառնում առեւտրի համար այն դեպքում, երբ խթանում է ավտոմոբիլային փոխադրումները: Ըստ նրա` մեր տարածաշրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոխադրման ժամանակի 40 տոկոսը կորչում է սահմանի վրա, իսկ ծախսերի 30 տոկոսը, այսպես կոչված, չարտոնված վճարումներն են ճանապարհների տարբեր հատվածներում:
Մ. Մարմին նաեւ հայտնեց, որ իրենց նպատակը տարածաշրջանում մյուս երկրներում հաջողությամբ կիրառվող ընթացակարգերը ներդնելն է: