|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավտոտրանսպորտի միջազգային միության (IRU) կողմից Երեւանում անցկացված նիստի ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ Տախոնետի Եվրահանձնաժողովի գլխավոր գրասենյակը (նստավայրը` Իսպրա, Իտալիա) հուլիսի 8-ին Հայաստանին է հանձնել թվային տախոգրաֆների քարտերի պատրաստման ազգային բանալիները:
Նախարարը նշեց նաեւ, որ տախոգրաֆիայի համակարգը ԱՊՀ երկրներում ներդրվել է միայն Բելառուսում: Որոշ քայլեր իրականացվել է նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից:
«Համակարգի ներդրման ժամկետների առումով Հայաստանը համարվում է ԱՊՀ առաջատարներից մեկը: Նշեմ նաեւ, որ Եվրամիությունն արգելել է առանց տախոգրաֆիկ քարտերի բեռնատար մեքենաների մուտքն իր տարածք, իսկ նման արգելքներ ֆորմալ առումով գործում են նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում»,- ասաց Մ. Վարդանյանը:
Տախոգրաֆիկ քարտերն օգտագործվում են միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարներում, որը յուրօրինակ սեւ արկղ է:
«Այն էական նշանակություն ունի բեռների եւ վարորդների անվտանգության ապահովման համար»,- նշեց նախարարը` հավելելով, որ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների սեփականատերերը տախոգրաֆիկ քարտերից օգտվելու համար կվճարեն պետական տուրք:
Նախնական գնահատմամբ` տուրքի արժեքը 50 հազար դրամ է, թեեւ հնարավոր է` խորհրդարանում նախագիծը փոփոխության ենթարկվի: