|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեռեւս 2001 թվականին, երբ վրաց պատրիարք Իլյա Երկրորդն այցելել էր Հայաստան, Հայաստանի «Իվերիա» վրացական համայնքը դիմել էր նրան` խնդրանքով, որ Երեւանում վրացական ուղղափառ եկեղեցի կառուցվի:
Ինչպես «Երկիր»-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Սվետլանա Նամչեւաձեն, մինչ օրս հարցը չի լուծվել: «Սակայն հույս ունենք, որ Վրաստան հովվապետական այց կատարած Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Վրաց պատրիարքի միջեւ ընդունված համատեղ հռչակագրով կլուծվեն մի շարք հարցեր, որոնք մինչ օրս լուծված չէին»,- նշեց նա` հավելելով, որ շատ հարցեր հենց հոգեւոր առաջնորդները պետք է լուծեն` խաղաղ, կիրթ եւ միացյալ ուժերով:
Ըստ Ս. Նամչեւաձեի` առաքելական, թե ուղղափառ` եկեղեցիներում մեկ Աստծո են պաշտում:
Վրացական համայնքի ղեկավարը նաեւ հայտնեց, որ ներկա պահին իրենց համայնքում գրանցված է Հայաստանում բնակվող 200 վրացի, սակայն պաշտոնական տվյալներով` նրանց թիվը հասնում է 650-700-ի: