|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր օծել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցին:
Օծումից անմիջապես հետո Վեհափառը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամները մասնակցել են «Հայարտուն» կենտրոնի բացման արարողությանը, որը գտնվում է եկեղեցու բակում:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցը Վրաստանում շարունակվում է:
Վաղը կմեկնարկի Վեհափառի եռօրյա ուղեւորությունը Ջավախք:
Թբիլիսիից «Երկիր»-ին հայտնեցին, որ հայ եւ վրաց եկեղեցու ներկայացուցիչների հետ դժվարին բանակցություններ են ընթանում եւ սկզբունքային հարցերի շուրջ որեւէ լուրջ առաջընթաց ներկա պահին չի արձանագրվել:
Լուսանկարը` Գալուստ ՆԱՆՅԱՆԻ