|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի իշխանությունների վարած թե' ներքին, թե' արտաքին քաղաքականությունը ադրբեջանցիների համար տհաճ է եւ դժգոհությունների տեղիք է տալիս:
Ինչպես գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը, Սերբիա կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «ջուր է լցրել հայկական կողմի ջրաղացին»` զուգահեռ անցկացնելով Կոսովոյի եւ Ղարաբաղյան հակամարտությունների միջեւ:
Ալիեւը հայտարարել է. «Սերբիան Ադրբեջանի նման տուժել է անջատողականության պատճառով: Մենք հույս ենք հայտնում, որ դուք եւս կվերականգնեք ձեր երկրի տարածքային ամբողջականությունը»:
Թերթը նշում է, որ ժամանակին հայկական կողմը փորձում էր զուգահեռներ անցկացնել Կոսովոյի եւ Ղարաբաղյան հակամարտությունների միջեւ եւ օգտագործել Կոսովոյի նախադեպը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար: Սակայն միջազգային կառույցները հայտարարեցին, որ Կոսովոյի խնդիրն այլ է: Իսկ Ալիեւն իր այդ հայտարարությամբ, ըստ թերթի, անտեսում է դրանց դիրքորոշումն այդ հարցում։