|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար, ՀՀԿ խմբակցության անդամ Տիգրան Արզաքանցյանը, News.am կայքում 29.05.2011 թ. փորձելով հերքել իր մասին hetq.am-ի ս. թ. մայիսի 27-ի հայտնի հրապարակումը, ասել է. «Գրում են, որ ես Հովիկ Աբրահամյանի հետ ոսկու հանքեր ունեմ, բայց էդ հանքը իմ սեփականությունն է»:
Պատգամավորի այս հայտարարությանը ծանոթանալուց հետո հիշեցինք «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմի հերոսներից մեկի խոսքը` իսկ դու պետական բուրդը մի խառնիր սեփական բրդի հետ: Արզաքանցյանի պարագայում խոսքը պետական սեփականությունն իր սեփականության հետ խառնելու անթույլատրելիության մասին է:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրվել օգտագործման իրավունքով և սեփականաշնորհման ենթակա չէ»: Այնպես որ, տվյալ հանքը Տ. Արզաքանցյանի սեփականությունը չէ, այլ նրան կամ նրան պատկանող ընկերությանն ընդամենը օգտագործման իրավունքով է տրված: