|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Facebook-ում ձևավորված` «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնության անդամները պաշտոնական նամակ են ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որում, մասնավորապես, ասվում է.
«Հարգարժա'ն նախարար, ինչպես տեղեկացված եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` 2012 թվականին Երևանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ առիթով և ոչ միայն մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը հյուրընկալի աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին: Մեր նախաձեռնության անդամների թիվն արդեն անցել է 2500-ի սահմանը: Սույն նամակով դիմում ենք Ձեզ՝ խնդրելով, որպեսզի Դուք և Ձեր գլխավորած ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնական հրավեր ուղարկեք Գարսիա Մարկեսին» :
Նախաձեռնության անդամները նշել են նաև, որ Մարկեսի՝ հրավերն ընդունելու դեպքում պատրաստ են կազմել հստակ ծրագիր և մասնակցել կազմակերպչական բոլոր աշխատանքներին: