|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի նախարարական երազանքը կատարվում է. 100 միլիոն դրամ արժեցած «զուգարանի ծրագրով» երկու ստացիոնար զուգարանները, որոնց պատրաստումը պատվիրված է սերբական մի կազմակերպության, արդեն պատրատ են եւ առաջիկա 10-15 օրում հավանաբար կհասնեն Հայաստան:
Նախկին նախարարի համար, սակայն, ժամանակ այնքան էլ լավ չդասավորվեց. բերվող զուգարանները, ի տարբերություն պարոն Երիցյանի նախատեսածի, կհանձնվեն Երեւանի քաղաքապետարանի տնօրինությանը, որն էլ կորոշի` մեր անզուգարան քաղաքում որտեղ եւ ինչպես շահագործել բարձրակարգ զուգարանները, որոնք ոչ միայն ինքնամաքրվող են, այլեւ հակավանդալային, ունեն գովազդային հնարավորություններ… Իսկ մեզ համար են: Մեզ ու զբոսաշրջիկների, որոնց դարդով էլ տապակվում էր նախկին նախարարը:
Նախարարության եւ քաղաքապետարանի նախնական տվյալներով` բերվող զուգարանները կտեղադրվեն Հանրապետության հրապարակի եւ Շախմատի տան մոտակայքում: Տասնամյակների ընդմիջումից հետո Երեւանը վերջապես կունենա մաքրվող, նույնիսկ ինքնամաքրվող հասարակական զուգարաններ: Թեկուզ բավական թանկարժեք, որ դրանց տրամադրված փողով մոտ տասը ընտանիք կկարողանան գլխին տանիք ունենալ: Բայց հո անզուգարան չէինք մնալու…