|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` ժամը 12-ին, Արաբկիրի դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվելու է Հովհաննես Շահինյանի քրոջ որդու` Արսեն Ահարոնյանի, նրա ընկերոջ` Պետրոս Գրիգորյանի եւ վերջերս ձերբակալված Վռամ Բաղդասարյանի գործով դատաքննությունը:
Դատարանը պահանջել է, որ հարցաքննության ներկայանան նաեւ Հովհաննես Շահինյանն ու նրա այն ազգականները, որոնք խառնված են այս պատմությանը:
Դատարանին մի քանի անգամ տեղեկանք է ներկայացվել, համաձայն որի` Շահինյանը հանրապետությունում չէ:
Այս անգամ, սակայն, վերջինս, ամենայն հավանականությամբ, կներկայանա, քանի որ բոլորն էլ տեղյակ են, որ նա Երեւանում է, եւ բացի այդ` այլեւս սպառվել են դատարանի դահլիճում ցուցմունք տալուց խուսափելու բոլոր հնարավոր պատրվակները: