|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Շաբաթ օրը կայացած Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ կտրուկ վատացել է մեր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանի առողջական վիճակը. նա սննդային թունավորում է ստացել եւ նախորդ գիշերն անցկացրել է բժիշկների հսկողության տակ:
Ծանր գիշեր անցկացրած Հովսեփյանն արթնացել է հանդիպումից մոտ 4 ժամ առաջ, արագ ճաշել եւ հայտարարել, թե լիովին պատրաստ է խաղին: Սակայն պարզվել է, որ նա արդեն դուրս է մնացել հայտացուցակից: 38-ամյա Սարգիս Հովսեփյանը հուզված ու լացակումած դիմել է մարզչին` խնդրելով հնարավոր ամեն ինչ անել իրեն մեկնարկային կազմում ընդգրկելու համար:
«Ես պիտի խաղամ, ես կարող եմ»,- վստահ ասել է մեր թիմի ավագը:
ՈւԵՖԱ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել փոխել հայտացուցակը, եւ Սարգիս Հովսեփյանը 120-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: