|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կիևում դարձյալ բողոքի ակցիա են իրականացրել FEMEN կազմակերպության ակտիվիստուհիները: Այս անգամ նրանք բողոքել են լրատվամիջոցներում պատվիրված հրապարակումների դեմ: Ակտիվիստուհիները պատվիրված նյութեր պատրաստող լրագրողներին անվանել են «ջինսա» և պատառոտել են իրենց ջինսերը:
Ըստ Интерфакс-ի` աղջիկները բողոքի ակցիային մասնակցել են «Որքան արժե ճշմարտությունը», «Ջինսան» գրաքննությունից էլ վատն է», «Շնորհավորում ենք միայն ազնիվներին», «Ջինսան» ծախու աղջիկ է» և այլ կարգախոսներով:
Նշենք, որ, իրենց ջինսերը պատռելով, ակցիայի մասնակիցները ցանկացել են շեշտել պաշտոնյաների մասին դրական հոդվածները վերացնելու անհրաժեշտությունը: Վերջում «ջինսազերծված» և միայն ներքնազգեստով մնացած FEMEN ակտիվիստները պառկել են լրագրողների միության շենքի մուտքի առջև:

