|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստներն ակցիա են անցկացրել Հանովերի արդյունաբերական տոնավաճառում այն ժամանակ, երբ այնտեղ են գտնվել Գերմանիայի առաջնորդ Անգելա Մերկելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է Интерфакс-ը:
Այն պահին, երբ երկու երկրների առաջնորդները կանգնած են եղել Volkswagen ընկերության ցուցանակի մոտ, մի քանի ֆեմենուհիներ ներխուժել են, մերկացել մինչև գոտկատեղը և սկսել անպարկեշտություններ բղավել: Նույն արտահայտությունները գրված են եղել նրանց մարմիններին:
Hannoversche Allgemeine-ի լուսանկարում երևում է, որ Պուտինը, կարելի է ասել, լավ էլ նկատել է աղջիկներից մեկին, ավելին` գնահատել է` վերև բարձրացրած բութ մատով: