|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 1-ին «Քիմիա» եւ «Ռուսաց լեզու» առարկաներից անցկացված միասնական քննությունների արդյունքները:
Ինչպես տեղեկացանք ԳԹԿ մամուլի ծառայությունից, քիմիայից քննություն է հանձնել 69 դիմորդ: Ամենաբարձր միավորը եղել է 19.5 (1 դիմորդ), միջինը` 9.96, 17.5-20 միավոր հավաքել է մասնակիցների 4.3 %-ը, 7.5-13.25 միավոր` մասնակիցների 62.3 %-ը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 16 մասնակից:
«Ռուսաց լեզու» առարկայից ամենաբարձր միավորը եղել է 19.5, միջինը` 10.53, 17.5-20 միավոր հավաքել է մասնակիցների 4.2 %-ը, 7.5-13.25` 57.7%-ը: Դրական գնահատական չի ստացել 71 մասնակիցներից 15-ը: