Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Դեկտեմբերի 12-ին ՀՀ վերաքննիչ դատարանում` դատավոր Ավետիսյանի նախագահությամբ, ամենայն հավանականությամբ, կքննվի նոյեմբերի 5-ին Կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորված Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի բողոքի քննությունը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց պաշտպանը` նշելով, որ դեռևս պաշտոնապես չի ծանուցվել:
Փաստաբանը բողոքարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Շանթ Հարությունյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու` Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` նոյեմբերի 19-ի որոշումը:
Ի դեպ, պաշտպանը քիչ առաջ է տեսակցել Հարությունյանին: Պետրոսյանի խոսքով` Շանթն իրեն վստահեցրել է, որ գանգատներ չունի և իրեն լավ է զգում: