|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը հայտարարել է, որ հունիսի 6-ին մտադիր է մեկնել Բենգազի եւ հանդիպել լիբիական ընդդիմության ղեկավարության հետ:
Մեկնաբանելով Լիբիայում ստեղծված իրավիճակը` նա նշել է, որ Ռուսաստանի նախագահը վճռականորեն հանդես է գալիս ի պաշտպանություն Լիբիայի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության. «Միացյալ ժողովրդավարական Լիբիան հարկավոր է արաբական աշխարհին, Աֆրիկային, ամբողջ միջազգային հանրությանը»:
Մարգելովը համոզմունք է հայտնել, որ իրենց խնդիրները, իրենց ապագայի հարցը լիբիացիները կարող են ինքնուրույն լուծել:
Նա նաեւ հավելել է, որ ձգձգվող ռազմական հակամարտությունը վատացրել է հումանիտար իրադրությունը ոչ միայն Լիբիայում, այլեւ հարեւան պետություններում, որոնք ընդունում են լիբիացի փախստականներին: «Այդ ամենը սպառնում է ապակայունացնել իրադրությունը տարածաշրջանում»,- հայտարարել է Մարգելովը: