|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ հետաքննչական կոմիտեն հաստատել է, որ Չեչնիայում ձերբակալվել է լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Մահմուդովը:
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` վերջինս երկրա ժամանակ թաքնվել է Բելգիայում: Երբ բելգիական ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, նա ստիպված վերադարձել է Չեչնիա: Մահմուդովը ձերբակալվել է մոր տանը: Նրան արդեն տեղափոխել են Մոսկվա, որտեղ սկսվելու են նրա հարցաքննությունները:
Պոլիտկովսկայայի երեխաների փաստաբանը հայտարարել է, որ մարդասպանի ձերբակալությունը դեռ գործի ավարտը չէ: Այն կփակվի այն բանից հետո, երբ կբացահայտվեն եւ կպատժվեն սպանության պատվիրատուները: