|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր Թուրքիայի Արտվին նահանգի Հոպա քաղաքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական ելույթից հետո նրա շքախումբը հարձակման է ենթարկվել:
Մի խումբ մարդիկ քարեր են նետել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործիչներին տեղափոխող ավտոբուսների վրա: Վարչապետի թիկնապահներից մեկը ծանր վնասվածներ է ստացել, Էրդողանը չի տուժել: Վարչապետին պաշտպանող ոստիկանները օդ են կրակել:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին, երբ Էրդողանը ելույթ էր ունեցել Կաստամանու նահանգի ընտրողների առջեւ, անհայտ անձինք ռումբ պայթեցրին, ինչի հետեւանքով զոհվեց 1 ոստիկան: Փոխհրաձությունից հետո հարձակվողները փախել էին: