|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքական Բոդրում հանգստավայրում, կեղծված ալկոհոլային խմիչքից թունավորվելով, ռուս զբոսաշրջիկ է մահացել, իսկ նրա վեց ընկերները գտնվում են վերակենդանացման բաժնում: Այս մասին «Նովոստի» գործակալությանը հայտնել են Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսությունից:
«Մայիսի 28-29-ը, ապահովագրական ընկերությունների տվյալներով, սրտխառնոցներ ունենալու, գիտակցությունը կորցնելու եւ առողջական այլ խնդիրների վերաբերյալ բողոքներ են ստացվել: Բժիշկները ախտորոշել են, որ պատճառը անորակ ալկոհոլային խմիչքներից թունավորումն է»,- հաղորդել են հյուպատոսությունից:
Րոպեների ընթացքում յոթ հոգու առողջական վիճակը խիստ վատթարացել է: Բժիշկներին չի հաջողվել փրկել 1983 թվականին ծնված Մարիա Շալյապինայի կյանքը: Մյուս վեց հոգին ծանր վիճակում գտնվում են Անթալիայի եւ Դենիզլայի հիվանդանոցներում: