|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ընթացիկ տարվա մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 160 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84 հազար զբոսաշրջիկի համեմատ։ Սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների մարտ ամսվա համար։
2023թ.-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է մոտ 450 հազար, որը գերազանցել է 2019թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 35%-ով։
2023թ.-ի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թվաքանակում շարունակում են զգալի տեսակարար կշիռ զբաղեցնել ՌԴ քաղաքացիները՝ 53%:
ՀՀ Զբոսաշրջության կոմիտե