|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը կիրակը վաղ առավոտյան մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Մեկ շաբաթ առաջ վիրահատել էին նրա աջ թոքը, որից հետո տեղեկություն էր տարածվել նրա առողջական վատ վիճակի մասին: Բաղապշի առողջական վիճակը վատացել է մայիսի 23-ին եւ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին, իսկ երկու օր առաջ նրան վիրահատել էին երկրորդ անգամ: Նրա մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, թեեւ բժիշկներն այդ մասին չեն հայտարարել:
Ավելի ուշ քաղցկեղից մահանալու փաստը հաստատել է Աբխազիայի նախագահի ներկայացուցիչը:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Բաղապշի մահից հետո երկիրը ժամանակավորապես գլխավորելու է Աբխազիայի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը:
Սերգեյ Բաղապշը 62 տարեկան էր: