|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, մայիսի 27-ից սկսած, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ` մայիսի 28-ին` ժամը 00:30-ի դրությամբ, քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 267 դատապարտյալ:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների թիվը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն»` 27, «Էրեբունի»` 70, «Վարդաշեն»` 25, «Դատապարտյալների հիվանդանոց»` 14, «Արթիկ»` 33, «Վանաձոր»` 8
«Սևան»` 21, «Հրազդան»` 16, «Աբովյան»` 1, «Գորիս»` 11, «Կոշ»` 41, «Երևան Կենտրոն»` 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան):