|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Ըստ zham.am-ի աղբյուրի՝ հանդիպումն ընթացել է ընդգծված ջերմ ու բարեկամական մթնոլորտում և տևել է ավելի քան երեք ժամ:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է այս տեղեկությունը, սակայն ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանություն տալուց:
«Ես միայն կարող եմ հաստատել այդ տեղեկությունը, սակայն ոչինչ ավելացնել չեմ կարող»,- նշել է նա:
Քոչարյան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ վարչապետի Նովո Օգարյովայի նստավայրում։ Կաբինետային քննարկումներից հետո նրանք դուրս են եկել և զրույցը շարունակել զբոսնելով։