|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այս օրերին դպրոցներում ու մարզակառույցներում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Համաշխարհային հակադոպինգային գործակալության (VADA-ի) պահանջների շրջանակներում, իրականացնում է հակադոպինգային ծրագիր:
Գյումրիի դպրոցներից մեկում անցկացվել է սեմինար-քննարկում, որին մասնակցել են տարածաշրջանի 37 մարզադպրոցների ներկայացուցիչներ, մարզասերներ, մարզադպրոցների տնօրեններ և այլ բնագավառների ներկայացուցիչներ:
Ծրագրի շրջանակներում նկարահանվել է փաստավավերագրական ֆիլմ, որը կոնկրետ փաստերի ու կոնկրետ մարդկանց մասին է պատմում` ներկայացնելով դոպինգի կործանարար հետևանքները սպորտում: