|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի երկար սպասված նիստը, որին հրավիրված էին միայն մարզական լրատվամիջոցների լրագրողները: Օրակարգում քննարկվել է 7 հարց:
Առաջին կետով քննարկվել է «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և Totalfootball.am-ի ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանի միջև տեղի ունեցած միջադեպը: ՀՖՖ կարգապահական կոմիտեն գործադիր կոմիտեին առաջարկել էր Արկադի Անդրեասյանին ճանաչել ֆուտբոլում անցանկալի անձ:
Ինչպես տեղեկացնում է TF-ն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործադիր կոմիտեին առաջարկել է Անդրեասյանին ֆուտբոլում ոչ ցանկալի անձ չճանաչել և բավարարվել միայն զգուշացմամբ, ինչպես նաև ուժի մեջ թողնել 10 խաղի որակազրկումը և 250 հազար դրամ ֆինանսական տուգանքը: Գործկոմը միաձայն ընդունել է առաջարկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած Հայաստանի առաջնության հերթական տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղի ընդմիջմանը Արկադի Անդրեասյանն իրեն ուղեկցող անձանց հետ ծեծի էր ենթարկել ֆոտոլրագրողին:
Տուժող կողմը նամակով դիմել է ՀՖՖ-ին` խնդրելով համապատասխան միջոցներ կիրառել Անդրեասյանի նկատմամբ, իսկ ֆուտբոլում ոչ ցանկալի անձ ճանաչելու մասին նամակում ոչինչ չի ասվել:
Միջադեպի քրեականացման մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: