|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոնկոնգում ներկայումս ապրում է մոտ 7 միլիոն մարդ: 2010 թվականին 43.700 մարդ է մահացել եւ, ըստ վիճակահանության, մինչեւ 2020 թվականը այդ թիվը կհասնի մոտ 53.000-ի: Շատերին կդիակիզեն, քանի որ թաղելու համար տեղը չի բավականացնում: Մարդիկ հիմա իրենց հարազատների մոխիրը տեղավորում են կարասներում եւ թաղում հատուկ պատրաստված պատի մեջ: Սակայն այդ պատն էլ առաձգական չէ, այլեւս տեղ չկա:
Այս հարցը լուծելու համար հոնկոնգցիներին օգնության է հասել գերմանական SIMTECH ընկերությունը. ստեղծվել է հատուկ մեխանիզմ, որի միջոցով մարդիկ, ովքեր իրենց հարազատի մոխիրը շաղ են տվել ծովում, touch-screen-ի օգնությամբ կկարողանան նրան վերաբերող տեղեկությունը զետեղել հատուկ ստեղծված համակարգում, հայտնում է MAKTOOB լրատվամիջոցը: