|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի Դիջլեյի համալսարանի պատմության ֆակուլտետում անցկացվող քննություններից մեկի հարցաշարում տեղ է գտել Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող մի հարց` հետևյալ բովանդակությամբ. «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն չի եղել: Թուրքիայում բնակվող հայերի թիվը նվազել է ռուսների հետ համագործակցող և օսմանյան բանակին մեջքից հարվածող հայերի դավաճանության արդյունքում, մի մասն էլ գերմանացիների առաջարկով երկրից արտագաղթելու ընթացքում սովից, հիվանդություններից և ցրտից մահացել են». տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Այն ուսանողները, որոնք այս հարցին «ոչ» պատասխանն են տվել, միավոր են կորցրել:
Իսկ հարցաշարը կազմող դասախոսն ասել է, որ այս հարցի մեջ ոչ մի արտասովոր բան չի տեսնում. «Ես հո չեմ ասում` գնացեք, հայերին սպանեք: Հայ ուսանողներ էլ ունեմ, որոնք ընդդիմանում են այս տեսակետին: Ինչ արած, դա էլ իրենց կարծիքն է»: