|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը: Միայն վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ՊԲ դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ, որի արդյունքում հայկական կողմը ունեցել է կորուստ:
Մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հարավարևելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս` հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմաններում արձակված գնդակից գլխի շրջանում հրազենային մահացու վերք է ստացել Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Արայիկ Նելսոնի Բալասանյանը: Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: