|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Ալավերդիում բացվել է վերանորոգված բժշկական կլինիկա, որի վերանորոգման համար անհրաժեշտ 75.000 ԱՄՆ դոլարը տրամադրել է ԱՄՆ-ը: Դա ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ամենամեծ վերանորոգման ծրագիրն է Հայաստանում:
Նոր սարքավորումներով հագեցած բժշկական կլինիկան կծառայի Լոռու և Տավուշի բնակիչներին: Հունական բժշկական ֆոնդի Hippocrates – Armenia կազմակերպությունը, որը, 2001թ. սկսած հովանավորվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, կղեկավարի կլինիկան:
Հունական բժշկական ֆոնդը սոցիալապես խոցելի խմբերին և պակաս ռեսուրսավորված հաստատություններին տրամադրում է անվճար բժշկական ծառայություններ, տարածում դեղագործական և բժշկական պարագաներ, իրականացնում շարժական այցելություններ հեռավոր գյուղեր: